«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի ղարձավ, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հարցը եղել է Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած հանդիպման առանցքային թեմաներից մեկը: Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոշարյանին տեղյակ է պահել, որ Սեյրան Օհանյանը, մեծ հավանականությամբ, կդառնա 2018 թվականի նախագահական ընտրություններում իշխանության թեկնածուն, անկախ նրանից, Սահմանադրությունը փոփոխությունների կենթարկվի՞, թե ոչ: Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ Օհանյանը իր համար կարող է ընդունելի թեկնածու լինել, բայց որևէ հավաստիացում չի տվել, թե սեփական թեկնածությունը չի առաջադրի 2018-ի ընտրություններում: Բանն այն է, որ եթե ԲՀԿ-ն և Գագիկ Ծառուկյանը պաշտպանեն Քոչարյանին, վերջինս կառաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: Իսկ եթե ԲՀԿ–ն որոշի նախագահական ընտրություններին մասնակցել այլ թեկնածուով, ներառյալ Գագիկ Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանը կպաշտպանի Սեյրան Օհանյանի թեկնածությունը»,–տեղեկանում ենք մամուլից։
Այս լուրը գուցե մասամբ համապատասախանում է իրականությանը: Ասենք, Սարգսյանն ու Քոչարյանն իսկապես կարող են հանդիպած լինել ու, կարծես, նման հանդիպումների մասին պարբերաբար ԶԼՄ-ներում հայտվում է տեղեկատվություն, ինչը չի հերքվում: Հայաստանի նման երկրներում համակարգերի կայունությունը պահպանվում է ոչ թե Սահմանդրության կամ քաղաքական տրամաբանության թելադրանքով, այլ հենց անձնական պայմանավորվածություններով, որոնք հետո վարքագիծ են դառնում այս կամ այն սուբյեկտի համար: Սակայն քիչ հավանական եմ համարում, որ գործող ու նախկին նախագահն այս պահին քննարկած լինեն նախագահական գալիք ընտրություններին վերաբերող հարց՝ հատկապես կոնկրետ թեկնածուի առնչությամբ: Նախ, Սարգսյանը դեռ օրակարգում է պահում Սահմանադրությունը բարեփոխելու, ըստ այդմ, նոր իշխանությունում իր առանցքային դերակատարությունը պահպանելու հարցը: Հետո՝ եթե նույնիսկ սահմանադրական բարեփոխումները չստասցվեն, Սարգասյանը հազիվ թե ուզենա Քոչարյանին մեծ դերակատարություն վերապահել նոր իշխանության ձևավորման գործընթացում:
Վերջում՝ մի դիտարկում: Խորապես համաոզված եմ, որ բացակայում են բոլոր նախադրյալները, որոնք հնարավոր կադարձնեն Քոչարյանի վերադարձը իշխանություն: Հասարակության կամքով դա տեղի ունենալ չի կարող, նոր հեղաշրջման ռեսուրս Հայաստանը չունի: Մենք՝ լրատվական դաշտի ներկայացուցիչներս, արհեստականորեն ուռճացնում ենք երկրորդ նախագահի դերակատարությունը, հետո էլ վերլուծություններ ու հեռուն գնացող ենաթադրություններ անում:
Սուերն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ